Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինը հայտարարել է նախագահի ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
putin

«Ես նախագահի պաշտոնի համար կառաջադրեմ իմ թեկնածությունը»,- այսօր  «Ռուսական կամավոր 2017» մրցանակաբաշխության արարողության ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Այս մասին տեղեկանում ենք Ռիա նովոստիից։ ՌԴ նախագահի հերթական ընտրությունը կկայանա 2018 թվականի մարտին, քարոզարշավը կմեկնարկի դեկտեմբերին։ Վլադիմիր Պուտինը ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2000 թվականի մարտի 7-ից 2008 թվականի մայիսի 7-ը, այնուհետև` 2012 թվականի մայիսի 7-ից մինչև այսօր։