Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նշվեց Նոր Ջուղայի թատրոնի 130-ամյակի հոբելյանական երեկոն

Մշակույթ
ruzan4

Իրանահայ համայնքը նշել է Նոր Ջուղայի թատրոնի 130 ամյակը, որը ներկայացնում ենք ստորև. «Արարատ» Մ.Մ.Միության սրահում,  հոբելյանական հանդեսին , ներկա էին մեծ թվով հանդիսատես, և ազգային , մշակութային և կրոնական մարմինների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Տ. Անանիա վարդապետ Գուճանյանը, Պատգամավոր Ժողովի և Թեմական խորհրդի նախագահներ՝ պարոնայք Թաթուլ Օհանյանը և Վարուժ Մինասյանը: Օրվա հաղորդավար Ալինա Տ.Սուքիասյանը իր հաճելի կարճ-նախաբան ելույթից հետո բեմ հրավիրեց հոբելյանական հանձնախմբի նախագահ, պրն.Նիկիտ Միրզայանցին բացման խոսքով արտահայտվելու: Նա իր ելույթում, առանձին ուշադրությամբ դիտարկեց ազգային դպրոցների դերը թատրոնի զարգացման գործում, փառքով հիշեց Կենտրոնական, Քանանյան, Կատարինյան և Կաթոլիկաց դպրոցների անունները, համոզված լինելով, որ Իրանահայ թատրոնը, Կովկասահայ թատրոնի ծնունդն է: Հիշատակեց աշխարահռչակ դերասանուհի Սիրանույշի մուտքը Ն.Ջուղա, որով էլ մեկնարկեց  Ն.Ջուղայի թատրոնի ոսկեդարը(1921թ.): Մեծարեց ու գլուխ խոնարհեց Ծաղիկ Մինասյանի, Լուսաբեր Տ.Հակոբյանի, Օվսաննա Սիմոնյանի անմոռաց շիրիմների առջև, որոնք քաջաբար  առաջին անգամ(1899թ.) բեմ բարձրացան, անտեսելով հետադեմ խավի կողմից իրենց հասցեագրված զրպարտանքը:Պատվով հիշեց Արմենակ և Կատարինե Հարությունյան զույգերին, ովքեր փայլատակեցին Ն.Ջուղայի թատրոնի երկնակամարում: Խոսվեց Աբգարյան և Դավթյան ընտանիքների մասին, որ մեծ ներդրում ունեցան թատերական բնագավառում: Ruzan Մեծ երախտագիտությամբ անդրադարձավ անցյալի և ներկայի վաստակաշատ թատերական գործիչների անվանացանկին, ովքեր պանծեցրին և փառավորեցին մեր թատերական արվեստը:Շնորհակալական խոսք ասած այն անձերի մասին,  որ հանձնախմբի անցյալ մեկամյա հայտարարություններին ու ծանուցագրերին անսալով, հանձնախմբին տրամադրեցին իրենց անձնական հավաքածուներում պահած՝ լուսանկարներ, հայտագրեր, հուշագրություններ և այլ հիշարժան տվյալներ, որպեսզի ներառվի մոտ ապագայում լույս ընծայվելիք գրքում: Վերջում իր խորին շնորհակալությունը հայտնեց, Պատգամավոր ժողովից և Թեմական խորհրդից, նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելու համար, նույնպես Հայ Մ.Մ.Արարատ միության «Լևոն Շանթ» թատերախմբեց, որ իր մեծ ներդրումն ունեցավ այս հոբելյանին, ճանաչված թատերական գործիչ պրն.Գաբրիել Քիքիդջյանից , որ իր ղեկավարությամբ հանձնախմբի ձեռնարկին նվիրեց  «Բեբեկս» ներկայացումը: ruzan1 Ծրագիրը շարունակվեց Հայաստանում պատրաստված «Թատրոնի պատմական ակնարկ» տեսահոլովակի ցուցադրումով, որը մեծ հիացմունք պատճառեց հանդիսատեսին, հատկապես երիտասարդությանը: Ընթերցվեց կարևոր հոբելյանական ուղերձներ, այդ թվում Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար՝ պրն.Ա.Ամիրյանի ուղերձը. «Ընդունեք ջերմագին շնորհավորանքս և մաղթանքս, որ շարունակվեն ձեր հաջողությունները հայապահպանման մշակութային բոլոր բնագավառներում, հատկապես՝ թատրոնում»: ruzan2 Հատկապես ուշագրավ էր , Ն.Ջուղայի թատրոնի պատմության գրքի հեղինակ՝ Բ.Հովակիմյանի ուղերձը որը հենց սկզբում սքանչելի տվյալներ էր հաղորդում՝ .«....Հայ իրականության մեջ տասից ավելի թատրոն կա Հայաստանում և սփյուռքում, թատրոններ, որոնց տարիքն անցել է 100-150-ից: Բայց նրանցից նշվել են միայն Թբիլիսիի թատրոնի 150-ամյակը(2006) և Գյումրիի թատրոնի 150-ամյակը (2015): Երրորդ հոբելյար թատրոնը Ն.Ջուղայինն է, որ 130-ամյակը այս տարի նշում եք դուք.......»: ruzan3 Մյուս ուղերձները իրենց սրտագին շնորհավորանքներն էին հղել  օրվա առիթով, հիշենք այդ կարևոր անվանացանկը՝ Հ.Ուս. «Չարմահալ» Միություն.Ն.Ջուղայի մասնաճյուղ, Փերիո Կրթ.Միություն կենտրոնական վարչություն, Ն.Ջ.Հայուհյաց Բարեգործական Ընկերություն, Ն.Ջ.Հայ.Մ.Մ.«Արարատ» Միության կենտր.վարչություն, Ազատ Մաթյան, Ն.Ջ.«Արմեն» թատերախմբի հիմնադիր՝ Արշավիր Ղարիբյան,Ժենիկ Պարսամյան և շատ ուրիշներ: Կարճ ընդմիջումից հետո բեմադրվեց «Բեբեկս», կամ «Ախ այս ստախոս կանայք» պիեսը, ճանաչված բեմադրիչ՝ Գաբրիել Թիքիդջյանի ղեկաիրությամբ՝ «Լևոն Շանթ» թատերախմբի միջոցով, դերակատարները փայլուն կերպով և արհեստավարժորեն դրսևորեցին բնութագրական դերերը, հիշենք նրանց անունները՝ Վաղո Տ.Սուքիասյան, Հայդուկ Վարդևանյան, Զարենուշ Աղուրյան, Կարեն Խանլարյան, Հրաչ Տ.Հովհաննիսյան, Հասմիկ Հովսեփյան, Անասիկ Ծառուկյան, Մարինե Հայրապետյան և Էդմոնդ օրդուբեգյան: Փակման խոսքում Ն.Ջ վաստակաշատ ազգային գործիչ, պրն.Թաթուլ Օհանյանը որ ինքը մոտիկ անցյալում ունեցել է թատերական փորձառություն , վեր հանեց թատերական անցյալից մի քանի հիշարժան երգիծական դրվագներ, և բարձր գնահատեց հանձնախմբի և «Լևոն Շանթ» թատերախմբի տքնաջան աշխատանքը որը պատճառ դարձավ թատրոնը կրկին վերապրի Ն.Ջուղայում, հիշեցնելով հայտագրի մեջ նշված օրվա կարգախոսը, որ ասում է ամենայն հայոց բանաստեղծ Հ.Թումանյանը՝ «Դերասանությունը գեղեցիկ է բեմի վրա ուր խաղում են, բայց նա գարշելի է կյանքի մեջ,  ուր ապրում են...»: Վերջում ջերմ մթնոլորտում և լիցքավորված հուշերով հանդիսատեսը հրավիրվեց կից սրահում ականատես լինի հոբելյանականին նվիրված պատմական լուսանկարների ցուցահանդեսին:  Հոբելյանական հանձնախումբ