Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք, ի վերջո, պետք է հստակեցնենք՝ որոնք են մեր ազգային ավանդույթները» (տեսանյութ)

Քաղաքականություն
aj-3

ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթրակված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրինագծի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ելույթում հայտարարեց, որ դատողություններ են հնչում, որ իր գոյության հետ անհամատեղելի են. «Օրինակ, երբ ասում են՝ արդյոք մեզ պե՞տք է նման օրենք, ես հասկանում եմ, որ հասարակության մեջ խորքային խնդիր ունենք: Անհրաժեշտ է մտածելակերպ փոխել նման երեւույթների նկատմամբ: Հաճախ եմ լսում՝ ի՞նչ էր արել, որ... Նման վերաբերմունքն ինձ համար առնվազն տարօրինակ է: Այո, օրենքը չի փրկի, սակայն կարող է մի կնոջ օգնել: Այս խնդիրը ունի լուրջ լատենտայնություն. երբ քո մտերիմ մարդն է բռնություն կիրառում, այո, իսկապես դժվար է այդ մասին բարձրաձայնելը, համարձակություն պետք է ունենալ»: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նկատեց. «Երբ ընտանիքի անդամը սպանում է մյուսին, պետությունը կամ հանրությունը միջամտելու իրավունք ունի՞, այո, ունի: Եթե ընտանիքում արդեն սկսել են պրոցեսներ, որոնք անխուսափելիորեն բերելու են սպանության կամ վերակենդանացման բաժանմունք հասցնելուն, մենք անելիք ունե՞նք, այո, ունենք: Այս դեպքում են հենց սկսում ասել՝ բա, մեր ընտանեկան ավանդույթնե՞րը: Ո՞րն է ընտանեկան ավանդույթը. այն, որ հայրն ու մա՞յրն են, որ որոշում են, թե իրենց տղեն ու հարսը շաբաթը քանի օր պետք է սեքսով զբաղվեն ու որ դիրքով. «Կամ մանկական կոմպլեքսներով ինչ-որ մեկը, կյանքում չկայացած, ստիպում է, որ իր ընտանիքի անդամները, բառիս բուն եւ փոխաբերական իմաստով, իրա անլվա ոտքերը պաչեն: Վեց ամիս առաջ անձամբ «վստրեչի» կամուրջի վրա տեսնեմ մի երիտասարդ տղա զխկում է մի երիտասարդ կնոջ, ասում եմ՝ ի՞նչ ես անում, ասում է՝ կնիկս է: Մենք, ի վերջո, պետք է հստակեցնենք՝ որոնք են մեր ազգային ավանդույթները։ Մենք 700 տարի պետականություն չենք ունեցել ու գերված ժողովրդի պայմաններին համապատասխան են ձեւավորվել մեր շատ ավանդույթներ, այդ պատճառով ամեն մի հիմարություն ազգային ավանդույթ պետք չէ անվանել:Այս օրենքը մեր պետության ու ժողովրդի համար է, այլ ոչ թե Բրյուսելում նստած բոսի համար»: https://youtu.be/Rpn_2mgXFJk