Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պետությունը չի մտնելու որեւէ ընտանիք, քանի դեռ անհատը չի դիմել» (տեսանյութ)

Քաղաքականություն
b12.thumb_

ԱԺ-ում այսօր «Ընտանիքում բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրինագծի քննարկմանը ԱԺ փոխոխսնակ Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս հարցի շուրջ յուրաքանչյուրն ունի իր անհատական բանաձեւը, պատմությունը, մոտեցումը. «Այս օրինագիծը որեւէ անելիք չունի այնպիսի ընտանիքներում, որտեղ կինը, ամուսնու կողմից բռնության ենթարկվելուց հետո, հայտարարում է, որ դա մտնում է իրենց ընտանեկան պատկերացումների մեջ: Այստեղ պետությունը անելիք չունի: Պետությունն անելիք ունի այնտեղ, այն ընտանիքների դեպքում, որոնք շեղվել են բնականոն հունից, ու պետության աջակցություն մարդը զգում է: Պետությունը չի մտնելու որեւէ ընտանիք, քանի դեռ անհատը չի դիմել աջակցության համար»: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր արտահերթ ելույթի ժամանակ հայտարարեեց, որ որեւէ տրամաբանող մարդ չի կարող կողմ լինել բռնությանը. «Իմ առաջարկն է եղել, որպեսզի նախագծում նշվի ավանդական ընտանիք եզրույցը: Ես պահպանողական մարդ եմ: Այլ բաներ այստեղ պետք չէ փնտրել»: