Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ. «Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ. Մխիթարյանը բացակայում է հայտացուցակից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Սպորտ
a1mu-cska-5.12.

 Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Մանչեսթր Յունայթեդ» - ԲԿՄԱ հանդիպումը ավարտվեց։ «Մանչեսթր Յունայթեդ»-ը 2:1 հաշվով հաղթեց մրցակցին։  ----------------------------------------- Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը չի մասնակցի այսօր ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի շրջանակում կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ հանդիպմանը:   Անգլիացիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեր ֆուտբոլիստին չի ընդգրկել թիմի հայտացուցակում:   Հավելենք, որ հանդիպումը կարեւոր նշանակություն ունի կողմերի համար: «Մանչեսթեր Յունայթեդին» նվազագույնը հարկավոր է վաստակել մեկ միավոր, որպեսզի մտնի փլեյ-օֆֆ: ԲԿՄԱ-ին այս խաղում ձեռնտու է միմիայն խոշոր հաշվով հաղթանակը:   «Մանչեսթեր Յունայթեդ» - ԲԿՄԱ խաղը կսկսի Երեւանի ժամանակով ժամը 23:45-ին: Ֆուտբոլասերներն այն ուղիղ եթերով կարող են դիտել նաեւ մեր կայքեջում՝ ստորեւ: