Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրանդ Հոլդինգի» սեփականատերերը 148 մարդու բնակարան գնելու հնարավորություն են տվել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
001-MKO

Աննախադեպ բարեգործություն Երեւանում: Մոտ մեկ տարի առաջ Վարդանյան ընտանիքին է դիմել  4-րդ կարգի վթարային շինություններում  ծայրահեղ ծանր կենցաղային պայմաններում բնակվող 58 ընտանիք: «Գրանդ Հոլդինգի» սեփականատերեր Միքայել եւ Կարեն Վարդանյանները Շահամիրյանների փողոցի վթարային շինությունների բնակիչներին հատկացրել են 1մլն 700 հազար դոլար՝ նոր բնակարաններ գնելու համար: Գումարը բաժանվել է  ընտանիքներին ըստ իրենց զբաղեցրած բնակմակերեսի: Ընդհանուր առմամբ 148 մարդ, որոնցից 22-ը անչափահաս երեխաներ են, այսուհետև հնարավորություն կունենան ապրելու նոր եւ լուսավոր բնակարաններում: