Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրատ Մելքումյանը չորրորդ հաղթանակը տոնեց Լոնդոնում (տեսանյութ)

Սպորտ
a1melkumyan

Հայաստանի շախմատիստ Հրատ Մելքումյանը շարունակում է վստահ հանդես գալ Լոնդոնում ընթացող FIDE Open շախմատային մրցաշարում: Այս գիշեր ավարտված 4-րդ տուրի պարտիայում մեր գրոսմայստերը սեւերով հաղթեց շվեդացի շախմատիստ Ջոնի Հեկտորին: Հրանտ Մելքումյանը վաստակեց 4 միավոր եւ այժմ երկու մասնակիցների հետ բաժանում է 1-3-րդ տեղերը: Լրացուցիչ գործակիցներով նա զբաղեցնում է 1-ին տեղը: Այսօր կայանալիք 5-րդ տուրում մեր շախմատիստը կհանդիպի  հնդիկ միջազգային վարպետ Սարին Նիհալի հետ, որը նույնպես չորս հաղթանակ է տարել մրցաշարում: Հայաստանի մյուս շախմատիստ Գաբրիել Սարգսյանը առաջատարներից արդեն ետ է մնում մեկ միավորով, քանի որ 4-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց իսպանացի միջազգային վարպետ Պաոլո Պինտո Լադրոնի հետ եւ հերթական կես բալը կորցրեց: Նրա հաջորդ մրցակիցը կլինի նորվեգացի գրոսմայստեր Տորբյորն Հանսենը: