Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չորս հրաձիգներ կպայքարեն պատանեկան օլիմպիական խաղերի համար

Սպորտ
sport-hradzig

Հրաձգության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքին տված հարցազրուցում նշել է, որ մեր հրաձիգները հնարավորություն ունեն մասնակցելու 2018թ  պատանեկան օլիմպիական խաղերին։ «Ֆեդերացիայի նախագահի գավաթի խաղարկության մրցաշարից հետո ձեւավորեցինք Հայաստանի տարիքային հավաքականները: Հունվարին կմասնակցենք Մյունխենի միջազգային մրցաշարին: Ընդհանուր առմամբ թիմի անդամները պատրաստ են, չնայած դեռ բավականին ժամանակ ունենք: Փետրվարին մեծահասակները, երիտասարդներն ու պատանիները հանդես կգան Եվրոպայի առաջնությունում: Այդտեղ պատանիները կփորձեն 2018թ Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերել: Կարծում եմ՝ մեր շանսերն իրատեսական են»,- ասել է փորձառու մասնագետը: Պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրերի համար պայքար կմղեն Բենիկ Խլղաթյանը (ատրճանակ), Հայկ Բաբայանը, Նարեկ Ադամյանը եւ Ալլա Պողոսյանը (երեքն էլ՝ հրացան):