Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ձմեռային այգի» ակումբում դանակահարել են տղայի եւ աղջկա. shamshyan.com

Հասարակություն
878561

Երեկ՝ դեկտեմբերի 2-ին,  Ժամը 04։00-ի սահմաններում «Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի ձախ առաջնային պատի կտրած-ծակած վերք» և «ձախ թիկնային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 հոգի՝ տղա և աղջիկ։ Ինչպես հայտնում աղբյուրը՝ հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ նշված անձինք բժիշկներին հայտնել են, որ իրենց դանակահարել են Աբովյան քաղաքի «Կոտայքի անցումից» մոտ 50 մետր հեռավորության վրա։ Պարզվել է, որ «Ձմեռային այգի» ակումբում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 17-ամյա Վալերիկ Մաղաքյանը իր մոտ եղած դանակով հարվածել է Երևան քաղաքի Թբիլիսյան խճուղու բնակիչ՝ 33-ամյա Քրիստինե Մխիթարյանին և Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ՝ 33-ամյա Վարդան Եղիազարյանին։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում