Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

120 ակնթարթ՝ ֆոտոլուրի անցած ճանապարհից (տեսանյութ)

Մշակույթ
22.06.02akcia3

Լուսանկարը ստեղծվում է մեկ ակնթարթում և մեկ ակնթարթում էլ դառնում է պատմություն։ Մոտ 150.000-ից ընտրված 120 ակնթարթ, որ «Ֆոտոլուր» լրատվական գործակալության տնօրեն Մելիք Բաղդասարյանի խոսքով, ընտրել են ներկայացնելու իրենց գործունեության 15-ամյակի առիթով կազմակերպած «Ակնթարթ» խորագիրը կրող ֆոտոցուցահանդեսին։ Հանրահավաք, արտառոց իրադարձություններ, քաղաքական գործիչների դիմանկար-տրամադրություն, ապրիլյան պատերազմի կադրեր ու դրվագներ` այսօր և տասնհինգ տարի առաջ Երևանի փոփոխվող պատմությունից։ Untitled2 Ընտրել են ըստ թեմաների՝ քաղաքական, իրադարձային, արվեստ, սպորտ, եկեղեցի, բանակ ու նաև գեղարվեստական լուսանկարներ, որոնք ի դեպ ոչ թե բեմադրված են, այլ ստեղծվել են հենց իրադարձությունների ժամանակ։ «Մեր գործակալության ստեղծման օրվանից աշխատել ենք «Ա1+»-ի հետ, և ոչ միայն համագործակցել ենք,-հիշում է Մելիք Բաղդասարյանը,- այլ բարեկամություն ենք արել» Ասում են բնությունը տաղանդավոր մարդկանց զավակների վրա հանգստանում է։ Սա այդ դեպքը չէ։ Մելիք Բաղդասարյանի երկու որդիները՝  Հայկն ու Վահրամը  ոչ միայն շարունակում են Նեմրութ պապիկի, Հերբերտ հորեղբոր և հայրիկի գործը, այլ արդեն իրենց նոր խոսքն են ասել, յուրաքանչյուրն իր մոտեցմամբ։  «Եղբայրս՝ Հերբերտը,-ասում է Մելիք Բաղդասարյանը,- սիրում էր կրկնել, ֆոտոլրագրողը ոչ միայն մասնագիտություն է, այլ ապրելակերպ։ Սա մեր սկզբունքն է դարձել, այսպես ենք ապրում»։