Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպիսին կլինի առևտրաշրջանառությունը եվրոպացիների հետ (տեսանյութ)

Քաղաքականություն
Untitled1

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանն իր ելույթում մտահոգություն հայտնեց ԵՄ հետ համագործակցելուց հետո տնտեսության մեջ կատարվող որոշակի փոփոխությունների վերաբերյալ՝ ներկայացնելով թվեր. «2016 թ. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 5.075 մլրդ դոլար, ընդորում եկեք նայենք, որ ԵՄ-ի հետ դա կազմել է 24.01 տոկոսը, ՌԴ-ի հետ 26.93 տոկոսը։ Այսինքն դրանք համարյա մոտ են։ Չինաստանի մասով մենք ունենք 8.95 տոկոս, ԻԻՀ հետ 238 մլն դոլար։ Հիմա ինձ ավելի շատ հետաքրքրում է դեպի Եվրոպա մեր առևտրաշրջանառության կառուցվածքը և միտումները։ Ասենք եթե ես նայում եմ Գերմանիա 325 մլն դոլար, Բուլղարիա 186 մլն դոլար, Իտալիա 160 մլն դոլար, Բելգիա 99 և հետո սկսումա կտրուկ իջնել, Նիդերլանդներ և այլն»։ Մանրամասները՝ տեսանյութում Տնտեսական համագործակցությունը ենթադրում է ոչ միայն առևտուր, այլ նաև՝ ներդրումներ. Արմեն Գրիգորյան Տնտեսական համագործակցությունը չի նախատեսում միայն առևտուր, այլ նաև՝ ներդրումներ տնտեսության մեջ: Այս կարծիքին է «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը: Ըստ նրա՝ մենք Եվրոպային կարող ենք տալ տնտեսումների հնարավորություններ: Եթե չկարողանանք մեր օրենսդրությունը մոտեցնել նրանց, կունենանք այն, ինչ ունենք: «Կկարողանա՞նք մինչև վերջ անել տնտեսական փոփոխությունները, կկարողանանք օգտվել այս փաստաթղթից, չենք կարողանա՝ չենք օգտվի»,- ասաց նա: Ներդրողների համար պետք է տնտեսության մեջ ստեղծել բավարար դաշտ և երաշխիքներ: