Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայ պատանի լողորդների քառյակը չեմպիոն է դարձել Թեհրանի միջազգային մրցաշարում

Սպորտ
lox

Լողի Հայաստանի Հանրապետության պատանեկան հավաքականի անդամներից կազմված Գրիգոր Գրիգորյան, Մուշեղ Կագանյան, Վահե Խաչատրյան և Ստեփան Աբրահամյան քառյակը (11-12 տարեկաններ) չեմպիոն է դարձել Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում կայացած լողի պատանեկան միջազգային մրցաշարի 4 x 50 մետր ազատ ոճ փոխանցալող մրցաձևում: Մեր մյուս ներկայացուցիչ Էդվարդ Ասատրյանը 11-12 տարեկանների մրցումների 50 մետր բրաս ոճում արժանացել է արծաթեմեդալի: Մրցաշարում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են 10 լողորդ:  Մրցաշարին մասնակցել են պատանի լողորդներ Իրանից, Հայաստանից, Թուրքիայից,  Սիրիայից, Իրաքից և Ադրբեջանից:   ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն