Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայում ազատ ճամփորդելու համար հայաստանցիները դեռ պետք է համբերեն. Պ. Սվիտալսկի (տեսանյութ)

Քաղաքականություն
svitalski

Պյոտր Սվիտալսկին հույս ունի, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերության օգուտները կկարողանան քաղել Հայաստանի բոլոր քաղաքացիները. « Մենք դա անում ենք սովորական քաղաքացիների համար։ Սակայն որպեսզի դուք օգուտ քաղեք այս համաձայնագրից, պետք է կարողանաք ապահովել, որ այն լավ իրականացվի»,- ասում է ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Պատվիրակության ղեկավարը խուսափում է ասել,թե ինչ կլինի Հայաստանի վերջը, եթե համաձայնագրով պահանջվող կետերը՝ պայքարը կոռուպցիայի դեմ, անկախ դատական իշխանության կայացումը, ժողովրդավարությունն իրականություն չդառնան։ Ինքը պարզապես լավատես է. «Խոսել պատժամիջոցների մասին, չեմ կարծում, որ տեղին է»։ Համաձայնագիրը մի գիշերվա մեջ Հայաստանի իրականությունը փոխելու կախարդական փայտիկ չունի,-ասում է Պյոտր Սվիտալսկին։ Բայց եթե համաձայնագիրն իրականացվի, այն կլինի որպես մի գործիք, որը կպաշտպանի սովորական քաղաքացիներին ժողովրդավարական գործընթացներում եւ ոչ միայն. «Եվրամիությունը կտրմադրի շատ կոնկրետ ֆինանսական աջակցություն համաձայնագրի իրագործման ուղղությամբ։ Մենք կբարձրացնենք Հայաստանի զարգացման աջակցությունը 25 տոկոսով»,- ասում է նա։ Մինչեւ 2020 թվականը Եվրամիությունը Հայաստանին կտրամադրի 170 միլիոն եվրո։ Սակայն սա, ըստ Պյոտր Սվիտալսկու ամբողջ գումարը չէ, որ կմտնի Հայաստան։ Հանձնակատարը Հայաստանում տեսնում է եվրոպական գումարներ տնօրինելու հնարավորություններ.  « Մենք պիտի ձեր կառավարության եւ մեր բոլոր գործընկերների հետ միասին մտածենք, թե ինչ առավելագույն օգուտ կարելի է քաղել ֆինանսական հատկացումներից»,- նշում է ԵՄ պատվիրակության ղեկավարը։ Պյոտր Սվիտալսկին տեղյակ է, որ Հայաստանում թերահավատություն կա Եվրոմիության տրամադրած փողերով իրականացված բարեփոխումների նկատմամբ։ Ինքը չի բացառում, որ սովորական քաղաքացին ճիշտ է.  «Հայերը հաճախ ասում են 500 միլիոն եվրո է ծախսել Եվրոմիությունը Հայաստանում մի շարք բարեփոխումների վրա։ Որտե՞ղ է այդ գումարը, ցույց տվեք։ Սա իրավաչափ հարց է։ Սակայն մենք ճանապարհներ ենք սարքել, աղբավայրեր ենք սարքել»։ Վիզայի ազատականացման հույսը դեռ չի կարող իրականանալ։ Հայաստանը պետք է մի շարք չափանիշներ բարելավի։ Նախ ազատականացման մղումը Հայաստանից պետք է գա, եվրոպացիները պետք է տեսնեն, որ հայերը շահագրգռված են Եվրոպա մտնելով.  «Վիզայի ազատականացումը իրավունք չէ, արտոնություն է։ Եվ եվրոպական քաղաքացիները պետք է իմանան, որ այն երկրները, որոնք ձգտում են վիզայի ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային եւ ունեն եվրոպական մտածելակերպ»։ Պյոտր Սվիտալսկին հավատում է, որ հայաստանցիների համար կգա այդ օրը։ Ինքը հավատում է հայաստանցիների համբերությանը եւ եվրոպային հավատարմությանը։ Սակայն չի կարող ասել, թե հատկապես երբ հայերը կունենան եվրոպայով ազատ ճամփորդելու հնարավորությանը։