Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չինական որսագործիքները՝ խեցգետնի պաշարների նվազման պատճառ (տեսանյութ)

Քաղաքականություն
bardux

ՀՀ ձկնաբուծության և հիդրոէկոլոգիայի ինստիտուտի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանի  համոմամբ՝ այս տարի Սևանի ձկների պաշարները ավելացել են՝  պայմանավորված լճի մակերևույթի բարձրացմամբ, ինչը նոր, լրացուցիչ կենսապայմաններ է ստեղծել բազմացման համար։ Չնայած պաշարների ավելացմանը՝ ձկների քանակն այդքան մեծ չէ ։ Ըստ Բարդուխ Գաբրիելյանի՝ պաշարներին առավել մեծ վտանգ են հասցնում մանրաձկների որսը։ Ինչ վերաբերում է խեցգետնի պաշարին, այն նվազել է. «Պատճառը գերորսն է, և այս վերջին տարիներին սկսեցին օգտագործել ոչ ցանկալի որսագործիքներ։ Խոսքը գնում է չինական զսպանակաձև որսագործիքների մասին, որոնք որսում են և՛ մանր, և՛ մեծ, ինչն էլ բերում է ոչ միայն մանրացմանը խեցգետինների, այլ նաև կրճատմանը»,- նշում է Բարդուխ Գաբրիելյանը։ Վերջինս համարում է, որ նման գործիքների ներկրումը պետք է արգելվի։