Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարդասիլն առաջինը ներարկել են բուժաշխատողների աղջիկներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
virus

Հայաստանում այսօր առաջին անգամ  պատվաստում կատարվեց Պապիլոմա վիրուսի դեմ՝ Գարդասիլ պատվաստանյութով:  Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ազգային կենտրոնի պատվաստումների բաժնի ղեկավար Ալմաստ Հարոյանի դուստրը՝ Թեհմինեն, դարձավ Գարդասիլ պատվաստանյութը ստացած աղջիկներից մեկը։ Թեպետ նա արդեն 13 տարեկան չէ, սակայն որոշել է ստանալ պատվաստումը, որպեսզի ապացուցի, որ այդ նյութն առնվազն անվտանգ է:: Թեհմինեն  նշել է. որ վերջին 5 տարիներին մոր հետ վիճում է, որ արտասահմանում արդեն վաղուց են պատվաստում ՄՊՎ-ի դեմ, իսկ Հայաստանը հետ է մնում այլ երկրներից, եւ որ դրա դեմ պետք է մի բան ձեռնարկել։ virus1 Գարդասիլ պատվաստանյութը ստացել է նաեւ «Վարդանանց» ԲԿ մանկաբուժական ծառայության ղեկավար Լիլիթ Մարությանի դուստրը՝ Անին,  «Արաբկիր» ԲԿ նեւրոպաթոլոգիական ծառայության ղեկավարի աղջիկը՝ Եվան, ՀՀ ԱՆ իմունականխարգելման ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի դուստրը՝ Անին եւ որոշ լրագրողներ։ virus2 Բոլոր ցանկացողների պատվաստումը կազմակերպելու համար Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման կենտրոնի մասնագետները Ծաղկաձորում ընթացող սեմինարին բերել են հատուկ սառցարան-պայուսակում պահվող պատվաստանյութեր, մեկանգամյա ներարկիչներ եւ պատվաստման ժամանակ առաջին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ պարագաներ՝ ադրենալին, դեքսամետազոն, անուշադրի սպիրտ։  Գարդասիլի մասսայական կիրառումը կներդրվի դեկտեմբերի կեսին: