Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սամվել Կարապետյանը մտադիր է ուսումնասիրել Հայաստանի նավթի և գազի պաշարները. Հետք

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-Karapetyan

Այս տարվա հոկտեմբերի 4-ին գրանցված «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ն ՀՀ տարածքի 1-րդ և 3-րդ պայմանական բլոկներում նավթի և բնական գազի երկրաբանական ուսումնասիրություն իրականացնելու հայտ է ներկայացրել:  «Հայկական նավթի և գազի ընկերություն» ՍՊԸ-ի միակ բաժնետերը «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն է: ՀՀ ԱՆ իրավաբանական ընկերությունների գրանցման պետական ռեգիստրը չի տալիս փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի ցանկը: Սակայն ընկերության կայքում այն լիովին բացված է: Այսպիսով,  «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ի միակ բաժնետերը «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն /ՀրազԶԷԿ/» ԲԲԸ-ն է, որի 100% բաժնետոմսերի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ն է: Վերջինիս բաժնետոմսերն առավելապես Կարապետյանների ընտանիքի ձեռքում է, մասնավորապես Սամվել Կարապետյանի և նրա զավակների:  Կարապետյաններն ընդլայնել են բիզնեսի սահմանները Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի փաստաթղթերից ելնելով՝ կարելի է եզրակացնել, որ Սամվել Կարապետյանն ընդլայնել է իր բիզնես գործունեությունը Հայաստանում՝ վերցնելով նաև խոշոր հէկերը: «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն 2016 թվականի հոկտեմբերից ձեռք է բերել նաև հայտնի «Ձորագետ հէկ»-ը շահագործող «Ձորագետ հիդրո» ՍՊԸ-ի 100 % բաժնեմասը: «Էներգո ինվեստ հոլդինգ» ՓԲԸ-ն նաև այս տարվա փետրվարին գրանցված «Դեբեդ հիդրո» ՍՊԸ-ի սեփականատերն է: Ընկերությունը 90 % մասնակցություն ունի 530 մլն դրամ կանոնադրական կապիտալ ունեցող «Ինվեսթմենթ մեդիա գրուպ (Այ Էմ Ջի)» ՍՊԸ-ում, որը, համաձայն պետեկամուտների կոմիտեի տվյալների, էլեկտրաէներգիայի արտադրությամբ է զբաղվում: Ուշագրավն այն է, որ այս ընկերությունում 5 % բաժնեմաս ունի նախագահ Սերժ Սարգսյանի նախկին օգնական Սևակ Լալայանի կինը՝ Նարինե Սուվարյանը: Հիշեցնենք՝ Սևակ Լալայանը մեկ տարի առաջ ազատվեց նախագահի օգնականի պաշտոնից: Ամբողջական հոդվածն՝ այստեղ