Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գարդասիլը պատվաստում են նաև տղաներին. նախարարը՝ սկսված վեճի մասին

Հասարակություն
altunyan-1

Նոյեմբերի 24­ից Ծաղկաձորում մեկնարկել է իմունականխարգելման գործընթացի և, մասնավորապես՝ մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ դասընթացը լրագրողների հարմար։ Մասնակցում է մոտ 40 լրագրող։ Հրավիրվել են նաև հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ պատվաստմանը դեմ արտահայտվող ներկայացուցիչներ։ Ուրբաթ երեկոյան կլոր սեղան­քննարկման ընթացքում դասընթացի մասնակիցները ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մասնակցությամբ քննարկեցին  առոջապահության ոլորտին առնչվող ամենատարբեր հարցեր՝ բացառությամբ ՄՊՎ պատվաստումից։  Նախարարը պատասխանել է բարձրացված բոլոր հարցերին։ Այսօր առավոտից ընթանում է Մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստումների ներդմանը նվիրված բուն դասընթացը։ «Երեկվա տարբեր թեմաների շուրջ մեր ընդհանուր զրույցում հիմնականում խոսվում էր ուռուցքաբանությանն առնչվող խնդիրների մասին։ Բժիշկները միշտ երազել են քաղցկեղի կանխարգելման՝ պատվաստանյութերի ստեղծման մասին։ Եվ, ի վերջո, ստեղծվեցին դրանք»,- ­բացելով դասընթացը՝ ասել է  նախարար Լևոն Ալթունյանը և հավել, որ այդ պատվաստանյութերն արդեն 10 տարի Հայաստանում վճարովի հիմունքներով կիրառվում են։ Լևոն Ալթունյանը նշել է, որ այսօր գարդասիլը կիրառվում է աշխարի 71 երկրում։ Ընդ որում, դրանց մի մասում առավել մեծ արդյունավետություն ապահովելու համար պատվաստում են նաև տղաներին։ «Ցավոք, այդ հնարավորությունը մենք չունենք»,- ­ասել է նախարարը։ Նա տեղեկացրել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ժամանակին մրցույթ է հայտարարել երկրներին աջակցելու նպատակով։ Ի շնորհիվ իմունականխարգելման ազգային ծրագրի բարձր ցուցանիշների՝ պատվաստումների մեծ ընդգրկվածությամբ երեխաների հիվանդացության և մահացության կրճատման, Հայաստանի կողմից ներկայացված ծրագիրը հաստատվել է։ Արդյունքում 2 տարի ԳԱՎԻ­ին Հայաստանին անվճար կտրամադրի գարդասիլ պատվաստանյութը։ Այնուհետև  պատվաստանյութը կգնի երկիրը։ Լևոն Ալթունյանը նաև պատասխանել է լրագրողների և ՀԿ­ների ներկայուցիչների բազմաթիվ հարցերին։ Այնուհետև Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը ներկայացրել է աշխարհի  71 երկրում ՄՊՎ պատվաստման փորձը, Հայաստանում դրա ներդրման անհրաժեշտությունն ու ակնկալվող արդյունքները։  Զեկուցման շուրջ տրված բազմաթիվ հարցերը պարզաբանվել են Լևոն Ալթունյանի, Արտավազդ Վանյանի  և ներկա մասնագետների կողմից։ Պատասխաններ և պարզաբանումներ են տրվել նաև  պատվաստմանը դեմ արտահայտվող մասնակիցների կողմից հնչող հարցերին ու «հակափաստարկներին»։ Ներկա լրագրողների ճնշող մեծամասնությունը համակարծիք էր, որ հանրության իրազեկման ընթացքում չպետք է տրամադրել ԱՀԿ­ի, ԳԱՎԻ­ի, գարդասիլի վերաբերյալ չհիմնավորված, չփաստարկված տեղեկատվություն, քանի որ այն կարող է ապակողմնորոշել մարդկանց։ Արձագանքելով բուռն բանավեճին և մի շարք հարցերի շուրջ տալով պարզաբանումներ՝ այդուհանդերձ,  նախարարն առաջարկել է բաց մնացած հարցերի դեպքում առանձին քննարկումներ ունենալ մասնագետների հետ։   «Չի կարող լինել վեճ մասնագետների և ոչ մասնագետների միջև»,-­ասել է  Լևոն Ալթունյանը։