Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համաձայնագրի շնորհիվ կգեներացվի ավելի քան 16 մլն եվրո լրացուցիչ եկամուտ

Քաղաքականություն
Untitled-collageֆֆ

Այսօր Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում  ամփոփվեցին՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև նոր ավիացիոն համաձայնագրի շուրջ բանակցությունները: Ըստ կանխատեսումների, առաջիկա հինգ տարիների ընթացքում այս համաձայնագրի շնորհիվ  ուղևորների թիվը կավելանա ևս 87.000-ով և կգեներացվի ավելի քան 16 մլն. եվրո լրացուցիչ եկամուտ: Համաձայնագրի շնորհիվ ավիաուղիների համար կբարելավվի շուկայի մատչելիությունը, որը կապահովի ավելի լավ երթուղիներ, ավելի լայն ընտրություն և ցածր ուղեվարձ: Թռիչքների ավելացումը կբերի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը և կմեծացնի բոլոր գործընկերների շահույթը: «Այսօր մենք հավելյալ արդյունք ենք ապահովում մեր հավակնոտ ավիացիոն ռազմավարության իրականացման ուղղությամբ՝   Հայաստանի հետ ավիացիայի ոլոտում առկա հարաբերությունները դնելով նոր, ավելի բարձր հարթության վրա: Այս համաձայնագիրը ոչ միայն կբարելավի շուկայի մատչելիությունը, այլ նաև կնպաստի ապահովության, անվտանգության և բնապահպանական բարձր չափանիշների ապահովմանը: Սա բարի լուր է Եվրոպացի և հայ ուղևորների և բիզնեսների համար», նշել է Տրանսպորտի հարցերով ԵՄ հանձնակատար Վիոլետա Բուլչը:  Շուկայի մուտքն ապահովելուց բացի, այս համաձայնագրերը կստեղծեն ընդհանուր կարգավորող շրջանակ, օրինակ ավիացիոն ապահովության և անվտանգության ոլորտում: Համաձայնագիրը Եվրոպական հանձնաժողովի կողմից բանակցվել է   Եվրոպայի Ավիացիացիոն ռազմավարության շրջանակներում, որն իրենից ներկայացնում է կարևոր նախաձեռնություն՝ միտված եվրոպական ավիացիայի խթանմանը և  նոր բիզնես հնարավորությունների ընձեռմանը: Հետագա քայլեր Հայաստանյան պատվիրակությունը համաձայնել է առաջարկել իր  իշխանություններին ստորագրել համաձայնագիրը անհրաժեշտ ներքին ընթացակարգերն ավարտի հասցնելուց հետո:     Ընդհանուր տեղեկություններ Եվրոպական հանձնաժողովը ներկայումս նոր ավիացիոն համաձայնագրեր է բանակցում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցացիայի (ASEAN), Քաթարի, Թունիսի և Թուրքիայի հետ: Ստորագրվելուց հետո, ավիացիոն համաձայնագրերը կտարածվեն դեպի ԵՄ և ԵՄ-ից դուրս ճամփորդող ուղևորների ավելի քան 75%-ի, կամ տարեկան ավելի քան 240 մլն ուղևորի վրա: Բացի այդ, ԵՄ-ն արդեն բանակցել է այնպիսի գործընկերների հետ, ինչպիսիք են Միացյալ Նահանգները, Կանադան, Մարոկկոն, Հորդանանը, Արեւմտյան Բալկանները, Ուկրաինան, Իսրայելը, Վրաստանը, Մոլդովան եւ Շվեյցարիան, որոնք արդեն զգալի օգուտ է բերել: Ուղեւորների թվաքանակը կրկնապատկվել է, օրինակ, այնպիսի  գործընկերների հետ, ինչպիսիք են Արեւմտյան Բալկանները, Մարոկկոն եւ Վրաստանը: