Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀԿ երիտասարդ վերնախավը բաղկացած է հայրենիքին իրենց պարտքը չկատարածներից» (տեսանյութ)

Քաղաքականություն
gurgen

«Մի հատ տեսեք, թե էդ նույն ՀՀԿ-ի երիտասարդ վերնախավը ումից է բաղկացած՝ բանակում չծառայած, հայրենիքին իրենց պարտքը չկատարածներից»,- այսօր տեղի ունեցած Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ  ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Վերջինս խոսելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի մասին՝ նշեց, որ եթե երկրի տնտեսական վիճակը կայունանա, քաղբանտարկյալներ չլինեն և արտագաղթը նվազի, այդ օրենքի անհրաժեշտությունը չի լինի. «Այսօր մեր զինվորը ԱՄՆ-ում է գտնվում, Եվրոպայում է գտնվում, որպեսզի իր ծեր ծնողներին պահի»։ Գուրգեն Եղիազարյանը կարծում է, որ այն ծնողները, որ չեն ցանկանում որպեսզի իրենց որդիները ծառայեն, նման մտքեր չէին ունենա, եթե համակարգն արդար լիներ. «Այն մայրը, հայրը, որ այսօր երեխա պետք է բանակ ուղարկի, նման հակագովազդներ չեն ունենա, էն հակագովազդը, որ դուք եք երկրում առաջացնում։ Եվ հանգիստ սրտով երեխաներին բանակ կուղարկեն՝ մտածելով, որ հավասարություն կա»։ Դիմելով իշխող կուսակցությանը՝ նա ավելացնում է. «Ոչ մեկը իրավունք չունի, եթե իր ազգի բանակում չի ծառայել, հետագայում կադրային առաջընթաց ունենա։ Հասնի պատգամավոր, հասնի պաշտպանության նախարար, դառնա Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը։ Բարոյական իրավունք էլ չունեն, եթե նույնիսկ էդ երկիրը նման օրենք չունի»։   Ավելին՝ տեսանյութով