Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանի մասին փաթեթն ուղարկվել է ԱԳՆ

Հասարակություն
b795f2e4aea0c4d67021a7ac806279a5

Հուլիսի 17-ին Մտավորականների խորհուրդ նախաձեռնությունը դիմել էր ՀՀ արտաքին գործերի, մշակույթի և բնապահպանության նախարարություններ՝ Սևանա լիճը ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանվող մշակութային և բնական օբյեկտների համաշխարհային ժառանգություն՝ մշտապես նորացվող միջազգային ցուցակում ներառելու առաջարկով: Մտահոգված լինելով Սևանի ճակատագրով և հետևողական լինելով իր դիմումին, Մտավորականների խորհուրդը տեղեկացնում է, որ ներկայումս Բնապահպանության նախարարությունն ավարտել է բարձրացված հարցի վերաբերյալ մասնագիտական և փորձագիտական եզրակացությունների ամփոփումը և ձևավորված փաթեթը, ըստ կարգի, ուղարկել է Արտաքին գործերի նախարարություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի հաստատմանը (նրանում ընդգրկված են ԱԳ, մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի, արդարադատության, տնտեսական զարգացման և ներդրումների, բնապահպանության նախարարները): Ինչպես մեզ տեղեկացրին ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչությունից, համապատասխան ընթացակարգից և որոշումից հետո Ազգային հանձնաժողովի քարտուղարությունը փաթեթն ուղարկում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն: Ազգային հանձնաժողովի պատասխանը կհրապարակենք ստանալուն պես: ՄՏԱՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ Կարինե Դանիելյան - Աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ազատ Եղիազարյան -Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արման Նավասարդյան - Արտակարգ ու լիազոր դեսպան Ֆերդինանդ Առաքելյան  - Քանդակագործ Թաթուլ Մանասերյան  - Տնտեսագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահան Համազասպյան - Տեխնիկական գիտություննրի դոկտոր Արմեն Հովսեփյան - Պատմաբան-քաղաքագետ, պրոֆեսոր Էվելինա Ղուկասյան – Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Արամ Սարգսյան  - Հայաստանի դեմոկրատական կուսակցության և Քաղաքակրթությունների երկխոսություն ՀԿ նախագահ