Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԼՂ-ի վերաբերյալ ձեւակերպումները հնարավոր է դեռ պատրաստ չեն» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
IMG_20171123_114624_HDR

« ԱԼԳ գագաթնաժողովի հուշագրի հետ կապված կան վիճահարույց հարցեր, եւ կարծում եմ՝ մինչեւ վերջին վայրկյանը այդ բանակցությունները հնարավոր է շարունակվեն»,-  Բրյուսելում «Ա1+»-ին ասել է Եվրոպական քաղաքականության վերլուծությունների կենտրոնի  ավագ վերլուծաբան, գիտաշխատող Հրանտ Կոստանյանը․ «Չեմ կարող ասել, թե ինչ վիճակում է, հատկապես Լեռնային Ղարաբաղի հետ կապված մասը»։ Հիշեցնենք, որ Ղարաբաղյան խնդրի պատճառով  Արևելյան գործընկերության գագաթնաժողովի վերջնական հռչակագիրը հայտնվել է փակուղում։ Պաշտոնական Երևանն ու Բաքուն դեռ համաձայնության չեն եկել հակամարտության վերաբերյալ ձևակերպումների շուրջ։  Սա այն փաստաթուղթն է, որը պետք է պետք է ընդունվի համաժողովին, եւ որը պետք է ստորագրել բոլոր մասնակիցները։  Ինչ վերաբերում է  Հայաստանի հետ ստորագրվելիք համաձայնագրին, ըստ փորձագետի, այս դեպքում հարցեր չկան, բոլոր հարցերը լուծված են, նաեւ հատվածը՝  կապված Լեռնային Ղարաբաղի հետ։ Փաստաթուղթը պատրաստ է մարտին։ «Այսինքն՝ համաձայնագիրը պատրաստ է։ Խոսքը գնում է միայն տեխնիկական թարգմանությունների եւ իրավաբանների կողմից կատարվող շտկումների մասին։ Համաձայնագիրը, ամենայն հավականությամբ, պատրատ կլինի ստորագրման»,- ասաց Հրանտ Կոստանյանը։ Հայաստանի՝ ԵՄ-ի  հետ  համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  ստորագրումը  սպասվում է  նոյեմբերի 24-ին  Բրյուսելում։