Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա չի կարողանում քայլել

Հասարակություն
Armen-Jigarxanyan-1

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայազգի հայտնի դերասան և ռեժիսոր 82-ամյա Արմեն Ջիգարխանյանը ծանր վիճակով հոսպիտալացվել է։ Այս մասին հայտնում է ռուսական «Զվեզդա» ՀԸ-ն։ Արմեն Ջիգարխանյանի թատրոնի աշխատակիցներն ականատես են եղել, թե ինչպես են հայտնի դերասանին տեղափոխում հիվանդանոց: Ըստ լրատվամիջոցների տարածած տեղեկության՝ պատճառը շաքարային դիաբետն է, որի պատճառով էլ Ջիգարխանյանը ոտքերը չի կարողանում շարժել: «Վերջին օրերին նա չէր կարողանում քայլել, նույնիսկ աշխատասենյակից չէր կարողանում դուրս գալ: Արմենին հիվանդանոց է տեղափոխել ռեժիսոր Յուրի Կլեպնիկովը»,- «Զվեզդայի» լրագրողի հետ զրույցում ասել է թատրոնի մամուլի քարտուղար Նատալյա Կորնեևան: