Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են. մանրամասներ հատուկ գործողությունից

Քաղաքականություն
ahabekich-1-353x265-1

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում հայտնի է դարձել, որ հատուկ գործողության արդյունքում ձերբակալված է 1 անձ, մյուսները ոչնչացված են: Ինչ վերաբերում է հատուկջոկատայիններին, նրանցից մեկը, որ վիրավորվել էր գլխի շրջանում, վիրահատությունից հետո ժամեր առաջ մահացավ Ինգորոկղվայի հիվանդանոցում: Վիրավորված է նաեւ 2 հատուկջոկատային: Ահաբեկչության մեջ մեղադրվող անձանց քաղաքացիությունը եւ այլ մանրամասներ պարզ կդառնան առաջիկա օրերին: ՊԱԾ-ի մամլո ասուլիսի ընթացքում նշվեց նաեւ, որ հանցագործ խմբի անդամները Վրաստանի քաղաքացիներ չեն եւ օրինապահները նրանց օրեր շարունակ հետեւել են: Հիշեցնենք, որ Գաբրիել Սալոսիի փողոցում 20 ժամից ավելի տեւած հակաահաբեկչական հատուկ գործողությունն ավարտված է: aliqmedia