Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թբիլիսիում հատուկ գործողությունն ավարտված է. Ալիքմեդիա (տեսանյութ)

Քաղաքականություն
ahabekich

18.50 Գաբրիել Սալոսի փողոցում 20 ժամից ավելի իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության հետ կապված պետական անվտանգության ծառայությունում մամլո ասուլիս է հրավիրվել: Ժամը 19:00-ին ՊԱԾ-ում կխոսեն մանրամասների մասին: Գաբրիել Սալոսիի փողոցում որոշ ժամանակ առաջ ավարտվել է հատուկ գործողությունը: 17.40  Թբիլիսիում Գաբրիել Սալոսիի փողոցում հատուկ գործողության ընթացքում վիրավորված հատուկջոկատայինը Ինգորոկղվայի հիվանդանոցում մահացել է: Այս մասին տեղեկատվությունը հաստատել է բժիշկը` նշելով, որ հատուկջոկատայինը 41 տարեկան էր: Գաբրիել Սալոսիի փողոցում հատուկ գործողությունը շարունակվում է նաեւ այս պահին: Պարբերաբար լսվում են կրակոցներ եւ պայթյուններ: Տեղում մոբիլիզացված են շտապ օգնության մեքենաներ: 16.50 Արդեն 20 ժամից ավելի Թբիլիսիի Գաբրիել Սալոսիի փողոցում ընթանում է հատուկ գործողություն: Վերջին րոպեների ընթացքում լսվել են ամենաուժեղ եւ ամենաինտենսիվ կրակոցները:  Տարածքում են գտնվում Վրաստանի ներքին գործերի նախարարն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Միեւնույն ժամանակ, վիրահատվել է հատուկ գործողության ընթացքում գլխի շրջանում վիրավորում ստացած հատուկջոկատայինը, որին տեղափոխել էին Ինգորոկղվայի հիվանդանոց: Վերջինի առողջակամ վիճակը ծանր է գնահատվում: 16.3o  Գաբրիել Սալոսիի փողոցում շարունակվում է հակաահաբեկչական հատուկ գործողությունը: Պարբերաբար լսվում են կրակոցներ: Դեպքի վայր է ժամանել Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան: Հիշեցնենք՝ հատուկ գործողությունը շարունակվում է 20 ժամից ավելի: Պետական անվտանգության ծառայության տեղեկացմամբ, ձերբակալված է մեկ անձ, այս պահին ընթանում է մնացած կասկածյալ ահաբեկիչների ձերբակալման գործընթացը: Վիրավորվել է հատուկջոկատային: 16.14 Վրաստանի փախստականների և վերաբնակեցման նախարար Սոզար Սուբարիի հայտարարությամբ՝ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունից բնակչությանը վտանգ չի սպառնում: Սուբարին չի խոսել մանրամասների մասին: «Արվում է ամեն բան, որպեսզի հատուկ գործողության հետևանքով չտուժի որևէ քաղաքացի։ Հատուկ գործողության նոր մանրամասների վերաբերյալ հայտարարություն կանեն համապատասխան ծառայությունները:  Աշխարհում չկա երկիր, որտեղ ուղիղ եթերում խոսվի մանրամասների մասին: Այդ պատճառով, պարզապես ասում եմ, որ բնակչությանը վտանգ չի սպառնում»,- հայտարարել է Սուբարին: Հիշեցնենք, որ Թբիլիսիում ընթացող հատուկ գործողությունը սկսվել է սեպտեմբերի 21-ին, երեկոյան ժամը 8-ի սահմաններում: Իսանի թաղամասի բնակարաններից մեկում երկու անձ է գտնվում, ովքեր, ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ օտար երկրի քաղաքացիներ են ու ահաբեկչական խմբավորման անդամներ: 15.40 Պանկիսիի կիրճում գտնվող Դուիսի գյուղի ոստիկանության շենքում հարցաքննվում են անձինք, որոնց տանը հավանաբար բնակվել են ահաբեկչական խմբավորման հետ կապերի մեջ կասկածվողները: Այս մասին տեղեկատվություն է տարածվել րոպեներ առաջ: Հարցաքննվածներից մեկը Թբիլիսիում բնակելի շենքում գտնվող տունը վարձակալել է մի քանի ամիս առաջ: Նա ԶԼՄ-ների հետ զրույցում մեկնաբանություններ չի արել:

Մինչդեռ հարցաքննվածներից մեկի կինը հայտնել է, որ իր տեղեկություններով այդ տանը մարդ չի ապրել։

 «Որտեղից իմանամ, թե ովքեր են դրանք, տեղյակ չեմ, թե ով էր վարձակալում այդ տունը», – ասել է կինը։

Տեղեկացնում է Rustavi 2 հեռուստաընկերությունը

14.40 Թբիլիսիի ծայրամասերից մեկում գտնվող Գաբրիել Սալոսի փողոցում 20 ժամից ավելի ընթացող հատուկ գործողությունը շարունակվում է: 10-15 րոպե առաջ տարածքում լսվել են ինտենսիվ կրակոցների ձայներ: Տեսանելի է նաեւ թե ինչպես են աշխատում հատուկջոկատայինները: Տեղի բնակիչներից մեկը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ամբողջ գիշերվա ընթացքում նռնակների պայթյունների ձայներ է լսել: Կասկածյալ ահաբեկիչներին չի ճանաչում, բայց հավատացնում է՝ Վրաստանի քաղաքացիներ չեն, վրացերեն խոսել չգիտեն: «Ալիք Մեդիայի» նկարահանող խումբն աշխատում է դեպքի վայրից: