Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա

Հասարակություն
water

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` նոյեմբերի 22-ին կայացած նիստում քննարկվել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագների վերանայման մասին հարցը։  Քննարկելով վերը նշված հարցը՝ հանձնաժողովը որոշել է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) մանրածախ ծառայությունների մատուցման գումարային սակագինը սահմանել 191,414 դրամ/խմ (ներառյալ ավելացված արժեքի հարկը)։ ՀՀ շարքային քաղաքացիների համար խմելու ջուրը կթանկանա 11 դրամ 41 լումայով։ Ընդունված որոշումն ուժի մեջ կմտնի 2018 թվականի հունվարի 1-ից։ Որոշման մանրամասներին կարելի է ծանոթանալ հանձնաժողովի ինտերնետային կայքում` www.psrc.am։   ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով