Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Զիմբաբվեի նախագահը հրաժարական է տվել (տեսանյութ)

Քաղաքականություն
zimbabve2

 Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն այսօր  հրաժարական է ներկայացրել: Երկրի խորհրդարանին ուղղված նամակում  նա հայտնել է, որ ինքնակամ հրաժարական է ներկայացնում՝ ապահովելու «իշխանության խաղաղ փոխանցումը»: « Ես, Ռոբերտ-Գաբրիել Մուգաբես, համաձայն Զիմբաբվեի ներկայիս սահմանադրության 96-րդ կետի, հայտարարում եմ իմ հրաժարականը»,- մասնավորապես  ասված է նախագահի նամակում: Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից Շուրջ40 տարի Զիմբաբվեն ղեկավարած  Մուգաբեի նամակը ընթերցել է խորհրդարանի խոսնակ Ջեքոբ Մուդենդան, մինչ խորհրդարանը երկրի 93-ամյա ղեկավարի իմպիչմենթի հարցով խորհրդարանական լսումներ էր անցկացնում: Մուգաբեի նամակը խորհրդարանում ծափերով ու պարերով են ընդունել: Իմպիչմենթի պահանջի հիմքում դրվել էին փաստարկներ այն մասին, որ Մուգաբեն «թույլ է տվել կնոջը զավթել սահմանադրական կարգը, ինչպես նաև այն, որ նա ծեր է և ի վիճակի չէ երկիրը կառավարել»: Մուգաբեի հրաժարականը տոնում են նաև մայրաքաղաք Հարարեի փողոցներում: zimbabve1