Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հերմինե Նաղդալյանի ծախսերից հնարավոր է տուժեն ԱԺ աշխատակիցները

Քաղաքականություն
azh-2

ՀՀԿ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսազանգերի՝ միայն մայիսի ընթացքում ծախսված մոտ 2 մլն դրամի վճարումը, ըստ մամուլի հրապարակումների, կիրականացվի ԱԺ աշխատակիցների՝ Ամանորին տրվող պարգեւավճարների կրճատման հաշվին: Ըստ այդմ, աշխատակիցները մտադիր են ստորագրահավաք սկսել՝ պահանջելով, որ այդ գումարները գանձվեն ոչ թե իրենցից, այլ պատգամավորների աշխատավարձից: «Տիկին Նաղդալյանը հայտարարել էր, որ ինքն անձամբ վճարելու է այդ գումարները: Բնականաբար, ցանկացած պատգամավոր, եթե պետական միջոցները ծախսում է ոչ թույլատրված չափով, ապա պետք է ինքն անձամբ վճարի: Կարծում եմ՝ դա օրինաչափ է ու այդպես պետք է լինի»,- «Ա1+»-ի հետ զրույցում նկատեց «Ծառուկյան դաշինք»-ի պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:    Հերմինե Նաղդալյանը սկզբում հայտարարում էր, որ պարտքն առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով՝ ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: ԱԺ-ից պաշտոնապես վստահեցրել էին, թե «Վիվասելը» հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին, ուստի ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել: Ավելի ուշ «Վիվասել»-ը պարզաբանեց, որ ոչ մի զիջում էլ չի արել, հետեւաբար, ԱԺ-ն ստիպված հանդես եկավ մեկ այլ հայտարարությամբ՝ Հերմինե Նաղդալյանի հետ ձեռք է բերվել համաձայնություն՝ հատկացված ծառայողական բջջային հեռախոսահամարը փոխանցվում է իրեն եւ այսուհետ ծախսերը վճարելու է անձամբ՝ սեփական միջոցների հաշվին: Իսկ վիճարկվող պարտքը, փաստորեն, արդեն մարվել է բյուջեի հաշվին՝ հետագա երկու ամիսների ընթացքում։