Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եթե 30 տարի առաջ պատվաստանյութը լիներ, կինս հիմա ողջ կլիներ». նախկին նախարար. Առավոտ

Հասարակություն
Ararat_Mkrtchyan

«Քաղցկեղը սարսափելի բան է: Եթե մեկ ներարկումով հնարավոր է պաշտպանվել թեկուզ մեկ տարատեսակից, ապա արժե պատվաստվել»,-այսօր «Ելակետ» ակումբում նման կարծիք հայտնեց առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանն՝ անդրադառնալով առաջիկայում մեկնարկող՝ մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումներին: Մկրտչյանն ասաց, որ 20 տարի առաջ իր 43-ամյա կինը արգանդի պարանոցի քաղցկեղից է մահացել, եւ եթե մոտ 30 տարի առաջ գոյություն ունենար պատվաստանյութը, կինը հիմա ողջ կլիներ: Հիշեցնենք, որ առողջապահության նախարարության ծրագրով նախատեսվում է Հայաստանի 13-ամյա աղջիկներին մարդու պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումը՝ «Գարդասիլ» պատվաստանյութով: Այս պատվաստանյութի, եւ ընդհանրապես պապիլոմայի դեմ պատվաստման շուրջ բուռն քննարկումներ են ընթանում, կան կարծիքներ, որ այս պատվաստանյութից կողմնակի ազդեցությունները շատ են, ընդհուպ մինչեւ հաշմանդամություն եւ անպտղություն կարող է առաջանալ: Արարատ Մկրտչյանի կարծիքով՝ հանրությունը նորամուծությունների, հատկապես առողջապահության ոլորտում, միշտ չէ, որ դրական է արտահայտվում. «Ոչ ոք չի կարող բերել գիտական հետազոտության արդյունքներ, որոնք անմիջականորեն ցույց են տալիս պապիլոմա վիրուսի դեմ պատվաստման եւ անպտղության կապը: Ամբողջական հոդվածը՝ այստեղ