Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը գրոսմայստերական ոչ-ոքի արեց 5-րդ տուրում

Սպորտ
a1aronyan-20.11.-1

Պալմա դե Մալյորկայում ընթացող ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» խաղարկության 4-րդ փուլում այսօր մեկնարկեց 5-րդ տուրը: Հայաստանի առաջատար շախմատիստ Լեւոն Արոնյանը սեւ խաղաքարերով գրոսմայստերական ոչ-ոքի արեց չինացի Դին Լիժենի հետ՝ հաշտություն կնքելով արդեն 20-րդ քայլին: Մեր գրոսմայստերը վաստակեց 3,5 միավոր եւ պահպանեց առաջատարի իր դիրքը, քանի որ իրեն հետապնդող Հիկարու Նակամուրան ու Մաքսիմ Վաշյե-Լագրավը նույնպես արագ ոչ-ոքի խաղացին: Վաղը մրցաշարում հանգստյան օր է, իսկ նոյեմբերի 22-ին տեղի կունենա 6-րդ տուրը: