Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

61 %-ը լսել է ՀՀ աշխատավայրերում սեռական ոտնձգությունների մասին (տեսանյութ)

Հասարակություն
aid1319598-v4-728px-Prevent-Sexual-Harassment-Step-1-Version-3

Այս օրերին աշխարհի տարբեր երկրներում մի նոր շարժում է սկսվել՝ ընդդեմ աշխատավայրերում սեռական ոտնձգությունների։ Ընդ որում, դա վերաբերում է թե կանանց, թե տղամարդկանց շահագործմանը՝ վերադասի կամ աշխատակիցների կողմից։ Բազմաթիվ հայտնիներ հանդես են գալիս իրենց կյանքի պատմություններով ու խոստովանություններով։ Թեև առաջին հայացքից մեզ համար խորթ է նման թեմայի արծարծումը, և թվում է՝ Հայաստանում նման դեպքերը գրեթե բացառված են, սակայն փորձեցինք պարզել, թե արդյոք որևէ մեկը, եթե նույնիսկ չի առնչվել, ապա գոնե լսել է նման դեպքի մասին։  Այսպիսով՝ հանգստյան օրերին անցկացրած մեր փոքրիկ հարցման արդյունքով պարզել ենք, որ հարցվածների գերակշիռ մասը՝ 61 տոկոսը, լսել է նման խնդրի մասին։ Մեր հարցմանը մասնակցած 435 քվեարկողների 12 %-ն անձամբ առնչվել է սեռական ոտնձգության դեպքի աշխատավայրում։ Իսկ 27%-ը կարծում է, որ Հայաստանում չկա նման իրավիճակ։ Հարցման քվեարկությունը դեռ շարունակվում է։  Արդյունքը՝ ստորև harrasment