Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պարույր Հայրիկյանը հանրաքվե կարող է կազմակերպել միայն ապրիլից հետո (տեսանյութ)

Քաղաքականություն
paruyr

«Ազգային ինքնորոշում միավորման» (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր անժամկետ հացադուլ է սկսել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) շենքի դիմաց։ Նրա պահանջում է, որպեսզի ԿԸՀ-ն տրամադրի նրան պաշտոնական ձևաթղթեր՝ սահմանդարական բարեփոխումներ իրականացնելու նպատակավ հանրաքվե անցկացնելու համար։ Իսկ հանրաքվե իրականացնելը հնարավոր կդառնա միան ընտրելու իրավունք ունեցող 200 հազար քաղաքացու ստորագրահավաքից հետո։ Պարույր Հայրիկյանը դեռևս նոյեմբերի 3-ին դիմել է ԿԸՀ, որտեղից մերժել են նրա պահանջը, քանի որ, ինչպես նշեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, սահմանադրական հանրաքվե իրականացնելու իրավունքը նոր սահմանադրությամբ ուժի մեջ կմտնի միայն ապրիլից հետո։ «Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, որ սահմանադրությամբ ամրագրված իրավանորմերը ուժի մեջ են մտնելու հանրապետության նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնելու օրվանից»,- նշում է Տիգրան Մուկուչյանը։ ԱԻՄ առաջնորդն այսօր ևս մեկնաբանված և լրացված պահանջներ ներկայացրեց ԿԸՀ։ Նա դեռևս շարունակում է հացադուլը ԿԸՀ-ի դիմաց և վաղը ժամը 11-ից կրկին լինելու է ԿԸՀ-ի շենքի մոտ։