Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախում 23-ամյա նախրապանը նախիրն արածացնելիս ականի վրա պայթել է. shamshyan.com

Քաղաքականություն
paytyun

 նոյեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում։ Ժամը 15։00-ի սահմաններում Հադրութի տարածաշրջանի Վայլոավան հանդամասում խոշոր եղջերավոր անասուններ արածացնելիս ականի վրա պայթել է Սյունիքի մարզի Տեղ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Հարություն Ավագյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ուսի և ոտքի հատվածներում ստացել է բեկորային վնասվածքներ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բրիգադը նրան նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, այնուհետև տեղափոխել Հադրութի բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվում է բավարար։ Ըստ տեղեկությունների՝ բարեբախտաբար, ամպուտացիայի խնդիր չի եղել։