Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» հաղթեց «Արարատին» նրա իսկ դաշտում

Սպորտ
a1pyunik

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի 13-րդ տուրի վերջին խաղում Երեւանի «Փյունիկը» հյուրընկալվելիս 1:0 նվազագույն հաշվով հաղթեց մրցաշարի ետնապահ «Արարատին»: Միակ գոլը հանդիպման 77-րդ րոպեին խփեց հյուրերի ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը: Հարկ է նշել, որ այդ պահին «Փյունիկը» մնացել էր 10 հոգով, քանի որ պաշտպան Արմեն Մանուչարյանը երկու րոպե առաջ կարմիր քարտ էր ստացել եւ հեռացվել էր խաղադաշտից: Այդպիսով, փյունիկցիները երկրորդ հաղթանակը տարան առաջնությունում եւ վաստակելով 11 միավոր, ամրապնդվեցին նախավերջին 5-րդ տեղում: Իսկ ահա «Արարատը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը եւ շարունակում է 6 միավորով անհույս եզրափակել մրցաշարային աղյուսակը: