Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համացանցում ցուցադրվել է «թռչող ռադար»-ի առաջին թռիչքը (տեսանյութ)

Քաղաքականություն
1510303080_a_100.thumb_

Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ ցուցադրվել է «թռչող ռադար» Ա-100-ի առաջին թռիչքը: Տեսագրությունը հրապարակել է ռուսական Звезда հեռուստաալիքը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ին: Դա ռադարային հսկողության և ղեկավարման բազմաֆունկցիոնալ ավիացիոն համալիր է, որի թռիչքի  ընթացքում մասնագետները հետևել են ինքնաթիռի աերոդինամիկական հատկանիշներին և սարքավորումների աշխատունակությանը: Ըստ աղբյուրի՝  «թռչող ռադարը» ստեղծվել է Ил-76МД-90А ռազմական տրանսպորտային ինքնաթիռի հիման վրա: Ավիացիոն համալիրի հնարավորությունները ներառում են նպատակի հայտնաբերումը և ուղեկցումը, ինչպես նաև՝ մասնակցությունը մարտական և հարձակողական ինքնաթիռների կառավարման հարցում՝ օդային, ցամաքային և ծովային թիրախների վրա հարձակվելու ժամանակ: