Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստան կայցելի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը

Պաշտոնական
9b3eef2caa52e5f867d899bbc25242e9

Նոյեմբերի 20-21-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան պաշտոնական այց կկատարի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարին կընդունի Հանրապետության Նախագահը։ Նոյեմբերի 21-ին նախատեսված են Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի բանակցությունները, որոնց արդյունքներով նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։ Նույն օրը Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը Հայաստանի Ազգային պատկերասրահում կբացեն Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված պատմական լուսանկարների և փաստաթղթերի «Հայաստան-Ռուսաստան. դարերով ստուգված բարեկամություն» խորագրով ցուցահանդեսը: