Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը վստահ հաղթեց Էռնեստո Ինարկիեւին

Սպորտ
a1aronyan-1

Լեւոն Արոնյանն առաջին հաղթանակը տարավ Պալմա դե Մալյորկայում մեկնարկած ՖԻԴԵ-ի «Գրան Պրիի» խաղարկության 4-րդ փուլի մրցաշարում: Այսօր կայացած 2-րդ տուրում մեր առաջատար շախմատիստը սպիտակներով հանդիպեց ռուսաստանցի Էռնեստո Ինարկիեւի հետ, որն առաջն տուրում պարտության էր մատնել չինացի Լի Չաոյին: Ինչպես նշում է chessbase կայքը, կողմերը խաղարկել են Թագուհու գամբիտներից մեկը: Լեւոն Արոնյանը պարտիայի միջնամասում որակ է շահել եւ նյութական առավելություն է ստացել, որը հաղթանակի է վերածել 34-րդ քայլին: Այդպիսով, մեր շախմատիստը վաստակեց 1,5 միավոր եւ միացավ մրցաշարի մյուս երկու առաջատարներին՝ հոլանդացի Անիշ-Գիրիին ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե Լագրավին, որոնք այսօր հաշտություն կնքեցին իրար հետ: Մնացած պարտիաները դեռեւս շարունակվում են: Հաջորդ՝ 3-րդ տուրը տեղի կունենա վաղը, նոյեմբերի 18-ին: