Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«էդ ի՞նչ բերիք մեր գլխին». Սերգեյ Բագրատյանն անուն-ազգանուն է պահանջում (տեսանյութ)

Քաղաքականություն
Ow5wYCOGdBc

ԱԺ-ում Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-2 եւ ծրագիր-3 վարկային համաձայնագրերում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հարց ուղղելով Տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարարի տեղակալ Սամվել Խաչատրյանին՝ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը բարկացավ. «Ո՞վ է պատասխանատու այդ ճանապարհին եղած չարաշահումների համար՝ անուն-ազգանուն, պաշտոն: Ու, ի վերջո, ե՞րբ են ավարտվելու ճանապարհի կառուցման աշխատանքները»: Փոխնախարարը նշեց, որ իր ելույթում չարաշահում բառը չի օգտագործել ու այդ մասին խոսք անգամ գնալ չի կարող: «Դուք շարունակում եք միատոն, ոչինչ չասող նախադասություններ ասել՝ ես ձեզ պարզ հարց եմ տալիս՝ ե՞րբ է ա-վարտ-վե-լու: Պա՞րզ եմ ասում: Ժամկետ ասեք»,- էլ ավելի բարկացած արձագանքեց Սերգեյ Բագրատյանը: Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ ծրագրի ավարտը նախատեսված է 2019թ. 3-րդ եռամսյակում: Այնուհետեւ, իր ելույթում պատգամավորը հայտարարեց, որ անորոշություն է այս ամբողջ ծրագրի շուրջ ու սա լավ բանի չի բերի. «Պարոն փոխնախարար, ձեր խոսքերը հակասում են նախարարի խոսքերին. նա հանձնաժողվում ասում էր, որ ծրագրի աշխատանքները հնարավոր է 1922թ. ավարտեն, դուք ասում եք՝ 2019թ.: Ոնց որ դուք ուզենաք մեզ հատուկ անհանգստություն պատճառել՝ մեկ ճանապարհատրանսպորտային նշաններն եք փոխում, մեկ ասում եք՝ ջրահեռացման համակարգն եք մոռացել տեղադրել: Ավելի լավ չէ՞ր էն հին ճանապարհը, որ հանգիստ գնում-գալիս էինք: էդ ի՞նչ բերիք մեր գլխին: Դուք չարաշահում եք մեր համբերությունը»: