Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական 102-րդ ռազմաբազայից զինծառայողներ են անհետացել

Քաղաքականություն
razmabazah

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայից հավանաբար երկու պայմանագրային զինծառայող է անհետացել, որովհետեւ Գյումրիում նրանց լուսանկարները ձեռքներին աշխատակիցները փնտրում են: Այս մասին «Այսօր» լրատվականի հետ զրույցում ասել է գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանը: «Նրանք անհետացել են մի քանի օր առաջ, եւ ես շատ զարմացած եմ, որ մեր լրատվամիջոցները նոր են այդ մասին տեղեկանում: Ես այդ մասին գիտեի 2 օր առաջ, որովհետեւ ռուս զինվորականները նրանք նկարները ձեռքներին ման են գալիս քաղաքի օբյեկտներում, ռեստորաններում, զվարճանքների վայրերում, գիշերային ակումբերում, որտեղ իրենց ժամանակը սիրում են անցկացնել ռուս զինծառայողները»,- ասել է Գագիկ Համբարյանը: Նա ասել է, որ իր տեղեկություններով երկուսն էլ պայմանագրային զինծառայողներ են: Շիրակի մարզի իրավապահ մարմինները, սակայն, ռուս զինծառայողների փախուստի վերաբերյալ հաղորդում չեն ստացել: Ցայգ ՀԸ