Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահները կհանդիպեն

Քաղաքականություն
default-2

Նոյեմբերի 22-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնում է Ռուսաստան: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ Էրդողանը Սոչիում մասնակցելու է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագթնաժողովին: Օրակարգային հարցը լինելու է Սիրիայում տիրող իրավիճակը: Բացի դրանից ենթադրվում է, որ Էրդողանը Պուտինի հետ քննարկելու է Ռուսաստանում կայանալիք «Սիրիայի ժողովուրդների ազգային երկխոսության» անվամբ կոնգրեսի հարցը, որին ռուսական կողմը հրավիրել է նաև Սիրիայի քրդական ուժերին: Պաշտոնական Անկարան դեմ է, որ քրդերը մասնակցեն այդ կոնգրեսին Հիշեցնենք, որ վերջին անգամ Էրդողանը Պուտինի հետ հանդիպել էր նոյեմբերի 13-ին Սոչիում: ermenihaber.am