Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է». Զախարովա (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
zaxarova-zakharova

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այսօր հրավիրված ճեպազրույցում հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին Արտգործնախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան՝ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման: Ադրբեջան կատարելիք այցի ընթացքում կքննարկվեն երկու երկրներին առնչվող հարաբերությունները:  Զախարովան նշել է, որ Ադրբեջանը Ռուսաստանի կարևոր ռազմավարական գործընկերն է և որ այս տարի երկրները նշում են երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ «Ռուսաստանը Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ շարունակում է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում»,- հայտարարել է Զախարովան: Ավելին՝ տեսանյութով