Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը չի կատարում իր խոստումը, որ տվել է «Ռէվոլյուցիա» հաղորդաշարով (տեսանյութ)

Քաղաքականություն
lena-nazaryan

ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը 2018 թ. բյուջեն անվանեց «հետընտրական բյուջե»։ «ՀՀԿ-ն ու կառավարությունը թոշակի և նվազագույն աշխատավարձի մասով իրենց խոստումը չեն իրականացնում, իսկ Կարեն Կարապետյանը նման խոստում տվել է «Ռէվոլյուցիա» հաղորդաշարով»,- նշեց Լենա Նազարյանը։ Ամենակենսական հարցը, ըստ պատգամավորի, այս բյուջեն  չի լուծում. այսօր 580 բնակավայրում կա խմելու ջրի խնդիր. «660 հազար բնակչի համար հասու չէ մաքուր ջուրը. ով է կառուցելու խմելու ջրի համար ջրագծեր, ոռոգման ու ճանապարհի համար կա մտահոգություն, իսկ խմելու ջուրը պետք է մարդու առողջության պահպանման համար, ՀՀԿ-ի տրամաբանությամբ սա ավելորդ հարց է»։ Լենա Նազարյանը նաև ընդգծեց՝ ԿԲ շենքի, բիոզուգարանների, ՊԵԿ-ի շենքերի համար գումար կա, իսկ խմելու ջրի համար՝ ոչ. «Ինչու պետք է հանրապետականը այս հարցը հոգա, եթե մարդիկ լուռ համակերպվել ու քվեարկում են իրենց օգտին»։ Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն ի պատասխան նշեց, որ Ջրամատակարարումը մինչ այս ավելի վատ էր և հիմա որոշակի աշխատանքներ արվում են։ Ըստ փոխվարչապետի՝ այնպես չէ, որ այդ խնդիրը լրիվ անտեսված է։ Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն, ըստ պաշտոնյայի, իրատեսական է ու ազնիվ։ Ավելին՝ տեսանյութով