Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Բյուջեն կազմողները հեռահար կացության, զարգացման նպատակ չեն հետապնդում» (տեսանյութ)

Քաղաքականություն
urikhanyan

ԱԺ-ում այսօր 2018թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն իր ելույթում նախ անդրադարձավ Էդուարդ Շարմազանովի արտահայտած այն կարծիքին, թե «Ես չեմ կարծում, որ ընդդիմությունը կողմ կքվեարկի, սակայն ակնկալում եմ, որ քաղաքական կոալիցիան կողմ կքվեարկի»։ Ուրիխանյանն այս առնչությամբ հայտարարեց. «Վստահ եմ՝ կոռեկտությանս հետ կապված վարանումներ չեն լինի: Կոչ կանեմ՝ չկանխագուշակել ընդդիմության դիրքորոշումները: Այնպես չէ, որ ընդդիմությունը ընդդիմություն է, դրա համար պետք է դեմ քվեարկի. բերվում են հստակ փաստարկներ: Բյուջեի նախագիծն ուսումնասիրելիս ի՜նչ ասես չտեսա՝ մշակույթ, արվեստ, հանգիստ, հիմնանորոգում, շինարարություն եւ այլն: Հետաքրքիր մի դրվագ՝ Տրանսպորտի եւ կապի նախարարությունը առաջարկ է արել՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ի կողմից ուղեւորափոխադրումներից ստացված վնասի դիմաց պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրում 308 մլն դրամի չափով: Սա այն դեպքում, երբ 365 մլն-ի շրջանակներում կրճատվել են սոցիալական ծախսերը: Սա կարող էր արվել միայն հոգեբանության շրջանակներում: Այո, միգուցե փողը երկրում պակասում է, սակայն դրանց բաշխման հոգեբանությունը չի հուշում, որ այս բյուջեն կազմողները հեռահար կացության, զարգացման նպատակ են հետապնդում ՀՀ մեր վարչական տարածքում»: