Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եկել եմ, որ երեխուս թաղես». Վարդան Ղուկասյանը՝ Գյումրու ծանր վիճակի մասին (տեսանյութ)

Քաղաքականություն
vardan-xukasyan

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ բարձրացրեց Գյումրու հարցը՝ տնակների խնդրից մինչև գործազրկություն։ Նա հիշեց իր պաշտոնավարման տարիները, երբ վիճակը ոչ պակաս վատ էր, մի կին մտել է իր աշխատասենյակ ու ասել. «Գիտես, եկել եմ, որ երեխուս թաղես. էդպիսի վիճակ է Գյումրիում»։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ի պատասխան հիշեցրեց, որ բյուջեից դոտացիա է տրամադրվել Գյումրիին, որ մեր խոշոր քաղաքն ինքը պետք է մեծացնի իր սեփական հնարավորությունները, սեփական բյուջեն կարող է 1-ից հասցնել 2 միլիարդի. «Մենք չենք կարող մեր բնակչության հարկերը ուղղել մեկ առանձին տարածք»։ Վարդան Ղուկասյանը պատասխանեց, թե երբ ինքը քաղաքապետ էր, քաղաքի բյուջեն 1 միլիարդից հասցրեց 3 մլրդ 600 միլիոնի ու մեդալ ստացավ դրա համար, բայց այսօր  դատարկվող քաղաքում գույքահարկով ու հողի հարկով բյուջեն լցնելն անհնար է. «Եթե մարդն ինքնասպանություն է գործում, պատասխանատվությունը մեզ վրա է ընկնում՝ ինձնից սկսած ու հոգևոր հայրապետից սկսած»։