Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻՆՉՊԵՍ ՎԵՐԱՀՍԿԵԼ «ԱՐՄԵՆԹԵԼ»-Ը

Տնտեսություն

Շուտով վաճառքի կհանվեն հատուկ հաշվիչներ: Դրանց օգնությամբ թվային կայանների բաժանորդները հնարավորություն կստանան անձամբ վերահսկելու Արմենտելին՝ րոպեավճարը հաշվարկելու ժամանակ, հավաստիացնում է Հեռահաղորդակցության Երեւանի տարածքի տնօրեն Գագիկ Փանոսյանը: Բաժանորդը հնարավորություն կունենա համեմատել սարքի եւ Արմենտելի կողմից գրանցված թվերը:

Այսպիսով հսկողության այլ համակարգ առայժմ չի գործում: Հնարավոր չէ պարզել, թե ինչ սկզբունքով է հաշվարկվում րոպեավարձը բջջային հեռախոսին զանգելիս, կամ ինտերնետից օգտվելիս:

Գագիկ Փանոսյանը տեղեկացրեց, որ արդեն թվայնացված են 5-ով սկսվող ինչպես նաեւ 44, 45 42 եւ 39 կայանները: Թվայնացման փուլում են 23, 24 եւ 28 կայանները: