Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինչ-որ մարդկանց ջեբկիրությունը թարգել է պետք» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
0d6015a61e2cab24fee93fbc02e5a4bc

ԱԺ այսօրվա նիստին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը շարունակեց իր կուսակիցների բարձրացրած խնդիրները՝ ՓՄՁ ոլորտում հարկային վարչարարության հետ կապված՝ նախապես նշելով, որ խոսելու է բացառապես օրակարգի շրջանակներում:  Նա առաջարկեց օրակարգում ներառել ՊԵԿ-ի հետ կապված հարցը եւ քննարկել տոնավաճառների աշխատակիցների խնդիրը. «Ես նաեւ առաջարկում եմ՝ ՊԵԿ-ի հետ դուրս գալ փողոց, շրջել բոլոր այն վայրերով, որոնք ես մատնացույց կանեմ, մենք կքննարկենք երկրում առկա կոռուպցիոն համակարգը, որը Կառավարությունը շրջանցում է եւ կտեսնենք՝ ինչ նպատակներից ելնելով է ահաբեկում այդ 3000 մարդուն, որոնք մեզ դիմել են եւ մյուսներին՝ իրենց հերթին»:  «Ծառուկյան» խմբակցության հաջորդ պատգամավորը, որը կրկին անդրադարձավ ՓՄՁ ոլորտին, Իվետա Տոնոյանն էր. «Եթե մենք խնդիր ենք դրել հայաթափել մեր երկիրը, արտագաղթի տեմպերը, ապա մենք հրաշալի կերպով այդ խնդիրը լուծում ենք՝ նաեւ հաշվի առնելով հարկային այս տեռորը, որ իրականացվում է ՓՄՁ նկատմամբ, ընդ որում խտրական ձեւով»: «Ծառուկյան» խմբակցության մյուս պատգամավոր Արարատ Զուրաբյանն իր հերթին առաջարկ ուներ՝ անցկացնել արտահերթ նիստ ու ՓՄՁ-ների հարցը ներառել օրակարգ. «Մի բան չպետք է մոռանալ՝ եթե հասարակության մի քանի հազար հոգուն մտահոգող խնդիր կա, դրանցից ԱԺ-ն խուսափելու կամ փախչելու իրավունք չունի: Բա ինչի՞ համար ենք այստեղ. կարո՞ղ է մենք այստեղ ենք, որպեսզի դակենք Կառավարության բերած որոշումներն ու գնանք տուն: Եկեք գոնե մի անգամ նորմալ մոտենանք այս հարցերին: Ինչ-որ մարդկանց ջեբկիրությունը թարգել է պետք: Վերջացրեք, այ մարդ»: «Արտահերթ նիստ եք ուզում, 50 հազար ստորագրությունը բերեք, պաժալուստա, անենք: Մեռնեմ օրենքին»,- արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: