Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացադուլ հայտարարած ուսանողներից մեկը վատացել է. շտապօգնություն են կանչել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
eBlXM-KaQ30

22.05  Տարկետման իրավունքի վերացման դեմ պայքարող ուսանողներից Լեւոնը, որն այսօր առավոտյան իր 4 ընկերների հետ հացադուլ է հայտարարել, քիչ առաջ վատացել է եւ դուրս գալով ԵՊՀ լսարանից՝ ներկայումս բուժօգնություն է ստանում: Ինչպես հայտնում է news.am-ը՝  հացադուլավորներից Դավիթ Պետրոսյանը նշել է, որ ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ եթե ինչ-որ մեկն իրեն վատ է զգում, պետք է դուրս գա լսարանից եւ բուժօգնություն ստանա: «Քիչ առաջ նկատեցինք, որ Լեւոնն իրեն վատ է զգում, առաջարկեցինք դուրս գալ, նա էլ համաձայնվեց: Մենք չորսս մեզ շատ լավ ենք զգում, չենք նահանջելու: Մեզ համար շատ վիրավորական է, որ ասում են, թե գնացեք ծառայեք, ինչու եք խուսափում, բայց հիշեցնեմ նորից, որ ես ծառայել եմ, Լեւոնը նույնպես ծառայել է, մեզ համար շատ վիրավորական են եղել այդ հայտարարությունները»,- ասաց Դավիթ Պետրոսյանը: https://www.youtube.com/watch?v=7yyyHkMJsxg 18.50  Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը հորդորում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին շուտափույթ ազատել Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը: Այսօր նախաձեռնության հինգ անդամներ փակվել են Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում և հացադուլ հայտարարել: «Ուզում եմ կոչով դիմել ուսանողներին՝ զերծ մնալու այս գործընթացի հետագա անօրինական զարգացումներից, հորդորել շուտափույթ ազատելու Ֆիզիկայի ֆակուլտետի լսարանը և հնարավորություն տալ վերականգնելու դասապրոցեսի բնականոն ընթացքը», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Արամ Սիմոնյանը: 16.05 Դասադուլ հայտարարած ուսանողները երթով հասել են ԱԺ շենքի մոտ։ Նրանց հետ զրույցում ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը նրանց հետ զրույցում ասում է, որ օրենքում կան և լավ կետեր, և վատ կետեր «Թող տարկետման իրավունքը թողնեն, մնացածը փոխեն»։ Նա ուսանողներին խորհուրդ  է տալիս. «Քվեարկելուն 1 օր ժամանակ կա, կարող եք այդ 1 օրը արդյունավետ օգտագործել։ Խելք-խելքի տվեք, նոր հնարքներ գտեք»։ Հիշեցնենք, վաղը ԱԺ-ն կքվեարկի վիճահարույց օրինագիծը երկրորդ ընթերցմամբ։ 11.00 Այսօր՝ դասադուլի 6-րդ օրը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից հինգն այսօր Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետների մասնաշենքի լսարաններից մեկում անժամկետ հացադուլ են հայտարարել։ Հացադուլավորների շարքում է նաև նախաձեռնության համակարգողներից Դավիթ Պետրոսյանը։ Ըստ ակցիայի մասնակիցների՝ այս ծայրահեղ քայլին ուսանողները դիմել են՝ ուսանողական անտարբերությունն ու հանրային անտարբերությունը կոտրելու համար։ Դավիթ Պետրոսյանը «Ազատություն» ՌԿ հետ զրույցում լսարանի փակ դռների հետևից ասաց, որ հացադուլը կշարունակեն, մինչև օրենքի նախագիծը կասեցվի։ https://youtu.be/E4SsfWnx924 Հիշեցնենք, այսօր 6-րդ օրն է՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նոր նախագծի դեմ ուսանողների բողոքի ակցիաները շարունակվում են։ Ուսանողները պայքարում են՝ ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման, ինչը նախատեսված է նոր օրենքի նախագծով։ Նրանք պահանջում են, որպեսզի տարկետման իրավունքը կիրառվի հին կարգով։ Իսկ ըստ այս օրինագծի, ուսման համար տարկետում կտրվի միայն այն դեպքում, եթե քաղաքացին պայմանագիր կնքի Պաշտպանության նախարարության հետ, ընդ որում, այդ դեպքում արդեն ուսումնառությունից հետո քաղաքացին պարտավորվում է բանակում ծառայել ոչ թե 2, այլ արդեն 3 տարի:

Դասադուլին միացած Կոնսերվատորիայի ուսանողները համերգ են տվել Երևանի պետական համալսարանի առջև

https://youtu.be/9c3Gwm1NYPw «Ազատություն» ՌԿ ուղիղ հեռարձակումը