Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանի երկրաշարժից զոհերի թիվը հասել է 450-ի, 7100 մարդ վիրավոր է

Հասարակություն
iran-1

Իրանում կործանարար երկրաշարժի զոհերի թիվը շարունակում է աճել։ Այս պահի դրությամբ  զոհերի թիվը հասել է 450-ի, ավելի քան 7100 մարդ վիրավոր է: Այս մասին տեղեկանում ենք  Press TV -ից: _98732227_soldiers .................................. Իրանի հարավում՝ Իրաքի սահմանին, տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գրանցված զոհերի թիվը հասել է 336-ի, հայտնում են Իրանի իշխանությունները։ Զոհեր կան նաև Իրաքում։ Երկրաշարժից զոհերի թիվը գնալով աճում է, վիրավորների թիվը հասնում է 4000-ի։ Հիշեցնենք, նոյեմբերի 12-ին, տեղական ժամանակով ժամը 22:18-ին (Գրինվիչի ժամանակով` 18:18-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 34.750 և արևելյան երկայնության 45.920 աշխարհագրական կոորդինատներով (Իրան-Իրաք, Սարպոլ-է Զահաբ քաղաքից 33 կմ հյուսիս), օջախի 20 կմ խորությամբ, 7.2 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 9-10 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ հարավային և կենտրոնական հատվածում՝ 3 բալ ուժգնությամբ: