Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը նոր՝ 80 մլն եվրոյանոց վարկ է վերցնում

Քաղաքականություն
65fbd56a6c7d2ed840e28e5b03922c5e

Կառավարությունն այսօր հավանություն տվեց ՀՀ ֆինանսների նախարարության և Վերականգնման վարկերի բանկի (KfW) միջև 80 մլն եվրո արժողությամբ բազմաոլորտ քաղաքականության վրա հիմնված վարկային համաձայնագրի նախագծին: Այն միտված է Հայաստանի ջրային և կոշտ թափոնների ոլորտներում բարեփոխումների գործընթացի բարելավմանը և գյուղատնտեսության ոլորտում գյուղատնտեսական ապահովագրությունների մեխանիզմի իրագործմանը: Վարկը կտրամադրվի երկու տրանշով՝ 2017 և 2018թթ. համար 40-ական մլն եվրո գումարի չափով: Ըստ Համաձայնագրի՝ տոկոսադրույքը ֆիքսվող է (այն ֆիքսվում է յուրաքանչյուր տրանշի համար), պարտավորության վճարը կազմում է 0.25%՝ վարկի չօգտագործված գումարի նկատմամբ (տրանշ 1-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 4 ամիս հետո, տրանշ 2-ի համար հաշվարկվում է համաձայնագրի ստորագրումից 16 ամիս հետո), միանվագ կոմիսիոն վճարը կազմում է վարկի գումարի 1%-ի չափով, մայր գումարի մարման ժամկետը՝ 15 տարի, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի, ծրագրի ներքո տրամադրվող տեխնիկական աջակցության դրամաշնորհները ընդհանուր կազմում են 8,339,139.38 եվրո: