Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից 15 սամբիստ կպայքարի աշխարհի չեմպիոնության համար

Սպորտ
a1sambo

Այսօր Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկի սամբոյի 2017թ աշխարհի մեծահասակների առաջնությունը: Ըստ նախնական տվյալների, մրցաշարին պատրաստվում է մասնակցել ռեկորդային թվով՝ 94 երկրների մոտ 1000 մարզիկ-մարզուհի: Հայաստանի հավաքականը մրցավայր է մեկնել նոյեմբերի 8-ին: Սոչիի աշխարհի առաջնությունում մեր հանրապետությունը կներկայացնի 15 մարզիկ-մարզուհի: Ահա նրանք. Մարզական սամբո Կանայք՝ Ասյա Լալազարյան (48 կգ քաշային կարգ), Սոսե Բալասանյան (52 կգ): Տղամարդիկ՝ Տիգրան Կիրակոսյան (52 կգ), Մաքսիմ Մանուկյան (57 կգ), Արթուր Սահակյան (62 կգ), Ռաֆիկ Մանուկյան (68 կգ), Արսեն Ղազարյան (74 կգ), Մհեր Կարապետյան (82 կգ), Էդիկ Պետրոսյան (90 կգ), Արսեն Խանջյան (100 կգ): Մարտական սամբո՝ Գրիգոր Մխիթարյան (52 կգ), Էռնեստ Հայրապետյան (62 կգ), Վաչիկ Վարդանյան (68 կգ), Մավրիկ Նասիբյան (74 կգ), Ավետիք Պողոսյան (82 կգ):