Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գերմանիան պաշտոնապես ճանաչեց «երրորդ սեռ» հասկացությունը

Քաղաքականություն
germania

Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանը թույլատրել է «երրորդ սեռ» նշել քաղաքացիական կացության ակտերի գրանցումներում (ԶԱԳՍ), ասվում է դատարանի կայքում զետեղված որոշման մեջ, Այս մասին տեղեկանում ենք  РИА Новости-ից: «Անձի ընդհանուր իրավունքը նաև պաշտպանում է նրանց սեռական նույնականությունը, ովքեր երկար ժամամանակ չեն կարողանում իրենց դասել ո՛չ արական, ո՛չ Էլ իգական սեռին», - ասված է դատարանի վճռում: Նոր օրենսդրական նորմաները պետք Է ստեղծվեն մինչև 2018 թվականի դեկտեմբերի 31-ը: